Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
28.08.2022 | 12:04

Հայաստանի տնտեսությունն աղետալի վիճակում է, իսկ գրանցված աճը իներցիայի հետևանք է։ Եթե Հայաստանում տնտեսական աճը բնական լիներ, դա, անշուշտ, քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման և աղքատության կրճատման կհանգեցներ։

Եթե դա տեղի չի ունենում, ապա նշված աճը միայն վիճակագրական «նկարչության» արդյունք է, իսկ դա արդեն ամոթ է։ Հիշեցնեմ միայն, որ Հայաստանում աղքատության մակարդակը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, մինչև տարեվերջ ավելի քան 47 տոկոս կկազմի։ Շիրակի մարզում, օրինակ, աղքատության մակարդակն արդեն 60 տոկոսի է հասել:


Թաթուլ Մանասերյան

Դիտվել է՝ 61433

Մեկնաբանություններ